Գեղամ Մանուկյանին և Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել․ Tert.am
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածով 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը), սակայն նա մեղադրանքը չի ընդունում։ Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողներին տեղեկացրեց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/18/charges/3446036]Tert.am[/url]-ը։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայան նշեց, որ իրեն ևս 225,1 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. «Ինձ մեղադրանք առաջադրվել, ինչպես մտածում և սպասում էի: Իմ իրավունքից օգտվելով ցուցմունք տալուց հրաժարվել եմ»,– ասաց նա։
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/18/charges/3446036]սկզբնաղբյուր[/url] կայքում