17588 դիտում
23:41 27-10-2019
Մեծ Բրիտանիայում բեռնատարի քարշակում հայտնաբերված 39 զոհերը չինացի և վիետնամացի են եղել. նրանք վճարել էին 30 հազարական եվրո. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսությունում ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա տղամարդու՝ 39 մարդու զոհվելու գործով, որոնց մարմինները հայտնաբերել էին բեռնատարի քարշակում:
Հյուսիսիռլանդացի տղամարդուն ձերբակալեն են լոնդոնյան օդանավակայանում: Նա արդեն չորրորդ ձերբակալվածն է այս գործով:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ բոլոր զոհվածները Չինաստանի քաղաքացիներ են, սակայն նրաց թվում եղել են նաև Վիետնամի մի քանի քաղաքացի՝ չինական կեղծ անձնագրերով:
Նրանցից մեկը՝ 26-ամյա Ֆամ անունով վիետնամուհին, որը Չինաստանի և Եվրոպայի տարածքով մեկնել էր Լոնդոն՝ հարազատների մոտ, մինչև մահանալը sms-ներ է գրել ծնողներին: «Մայրիկ, ներիր: Իմ ճանապարհորդությունը չստացվեց: Մայրիկ, ես քեզ շատ եմ սիրում: Ես մեռնում եմ, շնչելու օդ չկա: Ես Նգենից եմ, Հատին նահանգ, Վիետնամ: Ներիր, մամ», գրել է Ֆամը, որից 4 ժամ անց հայտնաբերվել են նրանց դիերը:
Հետաքննությամբ պարզվել է, որ անլեգալ ճանապարհով Եվրոպա հասնելու համար զոհվածներից յուրաքանչյուրը վճարել էր միջինը 30 հազ. եվրո:
Երբ ոստիկանները բեռնատարի քարշակում հայտնաբերել էին չՉինացի և վիետնամացի ներգաղթյալները մարմինները, պարզվել էր, որ նրանք մահացել են ցրտից, քանի որ միացված ռեֆրեժիրատորի պատճառով օդի ջերմաստիճանը քարշակում -20 աստիճան է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
19:25 26-12-2024
Բոսնիայի անվտանգության նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
745 դիտում
18:15 26-12-2024
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
1000 դիտում
23:31 25-12-2024
Հռոմի պապը կոչ է արել կարգավորել իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում