1255 դիտում
12:17 25-05-2023
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300 հազարական դրամները կշարունակեն վճարել. Կառավարությունը երկարաձրել է ժամկետը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնել:
Ներկայացված նախագծով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 33,6 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2023 թվականի մարտ և ապրիլ ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
26.04.2023 դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. մայիսի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 33,600.0 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր
760 դիտում
11:25 05-09-2024
23 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները
1102 դիտում
12:56 03-10-2024
23 անհետ կորած զինծառայողների հարազատները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
760 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը