Ռուսաստանում զինծառայողը ավտոմատով գնդակահարել է 8 ծառայակցի. պատճառը եղել է «դեդովշչինան». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Չիտայի շրջանի Գորնի գյուղում տեղակայված զորամասում արտակարգ դեպք է տեղի ունեցել. շարքային զինծառայող Ռամիլ Շամսուտդինովը ավտոմատի կրակահերթերով սպանել է 8 ծառայակցի, ևս երկուսը վիրավորվել են: Շամսուտդինովին ձերբակալել են, հարուցվելէ քրգործ:
Նախնական տեղեկություններով, հոկտեմբերի 25-ին՝ տեղի ժամանակով 18:00-ին Շամսուտդինովին փոխել են ժամապահի դիրքում, որից հետո նա փամփուշտների պահունակը միացրել է ավտոմատին և կրակ բացել:
Զորամասի հրամանատարության անանուն աղբյուրը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով: Հիմնական վարկածն այն է, որ սպանությունները տեղի են ունեցել ազգային հողի վրա ատելության պատճառով, որ ծառակիցները ամիսներ շարունակ ծաղրուծանակի են ենթարկել Շամսուտդինովին՝ նրա ազգության պատճառով:
Զորամասում ծառայություն անցկացրած և հետագայում զորացրված մի քանի զինվոր պատմել են, որ այդ զորամասում ծաղկում էր «դեդովշչինան» և շատ հաճախ զինվորներին ստորացնողները հենց զորամասի հրամանատարներն են եղել: