Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 17 հա տարածք
Հոկտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ մոտ 15 հա,
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 2 հա,
Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 1000 քմ,
Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ մոտ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: