211652_close_icon
views-count27445 դիտում article-date 10:39 26-10-2019

ՌԴ Ալթայի երկրամասում ավտովթարի հետևանքով կա 8 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ՌԴ Ալթայի երկրամասում՝ Տոպչիխինսկի շրջանում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Բարնաուլ-Ռուբցովսկ ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում բախվել են Fiat Ducato միկրոավտոբուսն ու Nissan Presage մինիվենը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի տեղում մահացել են, մեկը՝ ավելի ուշ՝ շտապօգնության ավտոմեքենայում, ևս մեկը՝ հիվանդանոցում: Ըստ տեղի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության, ըստ նախնական վարկածի՝ մեղավորը եղել է Nissan Presage մինիվենի 27-ամյա վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին: Վերջինը չի ունեցել մասնավոր ուղևորափոխադրության փորձ: Հայտնի է նաև, որ վթարի պահին մեքենայում եղել են նրա հարազատները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր