211652_close_icon
views-count148828 դիտում article-date 14:32 25-10-2019

Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալի եղբայրը սպանության վայրում պատմել է՝ ինչ գործողություններ է կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գասգիկ Շամշյանը, Գ. Մաշադյանը կասկածվում է հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարևանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել է, թե ինչպես է մտել տուն և ինչ գործողություններ է արել ներսում: Իսկ քննչական փորձարարությանը հետևել են քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանը, բաժի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը, խմբի ղեկավար, ՀԿԳ քննիչ Ա. Կարապետյանը: Եթե այսօր դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա կասկածյալ Գ. Մաշադյանը տեղափոխվելու է ՀՀ արդարադատության նախարարության «Նուրբարաշեն» քրեկատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/23/1138619/?fbclid=IwAR0Qnwat7FPIar-IRQAAHN4ANnqy9zxdJskUVXE3_UP7rSSYbJrmZ9ItRD4]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումներ, բացահայտել էին հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները համագործակցելով նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազության իրենց գործընկերների հետ, մեկ տասնյակից ավելի հասցեներում էին եղել և պարզվել է, որ ոստիկանների ստացված օպերատիվ տվյալները ամուր են, ժողովրդի լեզվով ասած՝ փաստերը զորեղ են եղել, ինչից հետո համոզված լինելով նշված սպանությունը կատարողի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների մեջ, կատարել էին բացատրական աշխատանքներ և նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր կատարվածը և քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել էր: Նա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել: Կարելի է ասել՝ Գ. Մաշադյանը իր կյանքը վարել է եղբորից անկախ և նրանք երկար տարիներ միմյանց չեն հանդիպել: [b]Սպանության կասկածանքով ձերբակալված, 46-ամյա Գարիկ Մաշադյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0969407001571999485910499.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր