Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է լրջագույն ստուգումներ իրականացնել ուժային նախարարություններում: Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել առաջիկայում հանրությանը հերթական «սկանդալային բացահայտումներով» կերակրելու համար:
Այս ամենն առավել նրբանկատ իրականացնելու համար ԱԻՆ նախարար Ֆելքիս Ցոլակյանը հայտարարեց, որ ինքն է դիմել Ն. Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով: Մինչդեռ անգամ եփած հավի համար պարզ է, որ ԱԻՆ-ն այս դեպքում զուտ շիրմա է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: [/b]