211652_close_icon
views-count26041 դիտում article-date 20:00 24-10-2019

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրել է հանրապետության վարչապետին՝ ստուգումներ իրականացնել ԱԻՆ-ում

Վերջին օրերին լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Թե ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազության, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել: Թե ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Չնայած նրան, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ նպատակ էր հետապնդում նյութի հրապարակումն և ով էր դրա ետևում կանգնած, անկախ նրանից, որ ԱԻՆ ՃԿԱԿ նախկին պետ Հովհաննես Խանգելդյանը իր տված հարցազրույցում նշել է, որ որևէ խնդիր չունի ղեկավարության հետ և իր ազատման դիմումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու ստացած հրավերի հետ, այդուհանդերձ, նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԻՆ-ում համապատասխան ստուգումներ իրականացվեն՝ պաշտոնապես պարզելու նյութի մեջ հրապարակված տվյալների իսկությունն ու ներկայացվեն հանրությանը: Հիշեցնենք, որ պայմանագրային աշխատակիցները ազատվել են աշխատանքից օպտիմալացման շրջանակներում, իսկ մնացյալ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ծանուցվել են, որ առաջիկայում ԱԻՆ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է նորից լինեն ազատումներ: Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ որևէ առնչություն չունեցող զրպարտչական նյութերի հրապարակումից:

Նմանատիպ նյութեր