211652_close_icon
views-count1995 դիտում article-date 21:41 24-10-2019

Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ: Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի և «Հանրագրերի մասին» օրենքի նախագծի և կից փաթեթի քննարկումն էր: «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովին է ներկայացրել նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը: Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Պատգամավորները հարցեր են առաջադրել հիմնական ու հարակից զեկուցողներին և հանդես եկել ելույթներով: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում նախագիծը բացասական եզրակացությամբ ուղարկվել է հերթական նիստի քննարկմանը: Հաջորդիվ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը հանձնաժողովի որոշմամբ ստացել է դրական եզրակացություն և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է ԱԺ հերթական նիստում: Նախօրեին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Գույքահարկի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները քննարկել և դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն: Նիստերին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր