4343 դիտում
18:50 25-05-2018
Արցախի խորհրդարանում գումարվել են մշտական հանձնաժողովների նիստեր
Մայիսի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի ղեկավար Արպատ Ավանեսյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Առևտրաարդյունաբերական պալատի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծին, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթին, ինչպես նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:
Ավելի ուշ կայացել է նաև ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը: Բացելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը նշել է, որ 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում մոտենում է ավարտին, և հանձնաժողովի առաջիկա նիստի ժամանակ քննարկվելու է հաշվետվությունը լիագումար նիստի օրակարգ մտցնելու հարցը:
Այնուհետև հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱՀ օրենքի նախագծին. ի գիտություն ընդունվել են «Արցախի Հանրապետության 2018 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկանքը», «Հաշվեքննիչ պալատի 2017թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» և «ԼՂՀ 2015-2017թթ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը»:
Հանձնաժողովների նիստերին մասնակցել են նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2175 դիտում
21:41 24-10-2019
Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
502 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
379 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
379 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել