211652_close_icon
views-count53116 դիտում article-date 23:48 23-10-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. КамАЗ մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել քաղաքացիները, հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Կարմրաքար գյուղի մոտակայքում, այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին, մարվել՝ 14:08-ին: Այրվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի թափքի հատակը՝ մասնակի (մոտ 9 քմ): [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր