18768 դիտում
20:25 23-10-2019
Նաիրի Հունանյանն ազատ չի արձակվելու. նախարար Բադասյանը պարզաբանեց՝ ինչու
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից՝ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին։
Նախարարը նշեց, որ դիմումի հետ կապված հնարավոր է մի քանի սցենար:
«Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։
Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշներով, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- ասաց նախարարը։
Նմանատիպ նյութեր
4731 դիտում
09:51 23-08-2016
Ո՞վ է վճարել Արմեն Մարտիրոսյանի 1 մլն դրամ գրավը՝ ՔԿՀ-ից ազատ արձակվելու համար. «Իրավունք»
19832 դիտում
21:46 26-08-2018
Շահեն Հարությունյան. Պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս ազատ արձակվելու խնդիրը
655 դիտում
18:28 20-06-2023
Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու է ԼՂ հարցի բանակցությունները սկսել իր սեփական կետից
Այս բաժնից
496 դիտում
20:47 17-05-2024
Կբարեփոխվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը
376 դիտում
20:23 17-05-2024
Մի շարք պատմամշակութային օբյեկտեր ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
379 դիտում
20:11 17-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի հետ