211652_close_icon
views-count2715 դիտում article-date 16:14 23-10-2019

Չորս բեռնատար՝ առանց համապատասխան փաստաթղթերի

Հոկտեմբերի 22-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սիսիանի հանքավայրից ապօրինի հանքանյութ են տանում: Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Անգեղակոթ գյուղի մոտակա խիճի հանքավայրից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել առանց համապատասխան փաստաթղթերի շահագործվող «ԿամԱԶ-55111» բեռնատար չորս ավտոմեքենա՝ բարձված ընդհանուր մոտ 22 խմ սև հրաբխային շինարարական խճով, որը նախատեսված էր ճանապարհաշինական աշխատանքների համար: Վնասի չափն ու հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր