211652_close_icon
views-count18179 դիտում article-date 15:18 22-10-2019

Կրկնակի վրաերթ ՌԴ Անգարսկ քաղաքում. վարորդը դիմել է փախուստի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 16+

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում՝ Անգարսկ քաղաքում, երեկ՝ հոկտեմբերի 21-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ 64-ամյա թոշակառու կինը վրաերթի է ենթարկվել շենքի բակում: Suzuki Swift-ի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջը, այնուհետև հետ է ընթացել և փախուստի դիմելով՝ մեկ անգամ ևս վրաերթի ենթարկել վերջինին՝ պատճառելով բազմաթիվ կոտրվածքներ և գանգ-ուղեղային վնասվածք: Ըստ անվտանգության տեսախցիկի արձանագրության՝ վարորդի ընկերը դուրս է եկել ավտոմեքենայից և առանց օգնություն ցուցաբերելու վրաերթի ենթարկվածին, փախուստի դիմել: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է մեքենան, սակայն առանց վարորդի: Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, իրավապահները վարորդին հայտնաբերել և բերման են ենթարկել: Նա 34-ամյա Իրկուտսկի բնակիչ է, ով 15 օր կալանքի տակ կմնա՝ մինչ հետաքննություն իրականացնելը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր