211652_close_icon
views-count69081 դիտում article-date 22:43 21-10-2019

Ավտովթար Արարատի մարզում. Volkswagen-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ, կա վիրավոր. մինչ այդ, նույն վայրում մեկ այլ՝ քարով բարձված ЗИЛ-ի մասնակցությամբ տեղի էր ունեցել ավտովթար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 64-ամյա Վրեժ Ա-ն, վարելով Wolkswagen մակնիշի 70 ZO 100 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանպարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհին կայանված Արտաշատի բնակիչ՝ 59-ամյա Սպարտակ Օ-ին պատկանող ЗИЛ մակնիշի 46 QQ 444 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վրեժ Ա-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 66-ամյա Մարուսիա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Միհրան Հայրապետյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ նշված վթարը, այդ վայրում մեկ այլ ավտովթար է տեղի ունեցել քարով բարձված ЗИЛ մակնիշի 34 AC 61 համարանիշի, Kia մակնիշի 83 MM 808 համարանիշի և մեկ այլ ավտոմեքենայի մասնակցությամբ, ու քարով բարձված ЗИЛ-ի վարորդը օգնություն է խնդրել իր ընկերոջից, որպեսզի նա իր բեռնատարով ժամանի նշված վայր, որպեսզի քարը տեղափոխեն, ինչից հետո տեղի է ունեցել վթարը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր