2525 դիտում
21:23 21-10-2019
Արցախի պետնախարարը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին:
Պետական նախարարը լսել է բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են:
Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել ջրից և ձկներից:
Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծել է խնդրի առաջացման պատճառների համակողմանի ու հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, որին հաջորդելու են համապատասխան եզրահանգումներն ու գնահատականները:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
17:46 29-10-2019
Արցախի պետնախարարը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին
7995 դիտում
15:54 16-10-2017
Արցախի նախագահը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
Այս բաժնից
463 դիտում
15:27 28-04-2024
ՌԴ ՀՕՊ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 17 անօդաչու. ՊՆ
523 դիտում
14:49 28-04-2024
ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը
481 դիտում
14:17 28-04-2024
Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է նոր կամիկաձե անօդաչուի մասին