211652_close_icon
views-count63990 դիտում article-date 14:50 21-10-2019

Երևանում տեղի ունեցավ ՔԿՀ ծառայության 100-ամյակը. ելույթ ունեցան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարար Ռուստամ Բադասյանն ու ծառայության պետ Արթուր Գոյունյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոր Հայաստանը ՔԿՀ ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, ՔԿՀ ծառայության 100-ամյակին նվիրվաված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Անվիճելի է այն փաստը, որ նոր Հայաստանը ՔԿՀ ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել: Մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն, մարդասիրություն, հասարակությունից մեկուսացված քաղաքացուն ձեռք մեկնելու եւ նրա վերասոցիալականացմանը ուղղված անկոտրում կամք, սրանք այն առանցքային ուղենիշներն են, որոնք պետք է լինեն ձեր ամենօրյա գործունեության անբաժանելի մասը: Իսկ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է քրեակատարողական համակարգից վերացնել կոռուպցիան եւ քրեական ենթամշակույթը»,- ասաց նախարարը եւ շնորհակալություն հայտնեց ՔԿՀ ծառայության պետ Արթուր Գոյունյանին եւ ՔԿՀ անձնակազմին ոլորտում բեկումնային փոփոխություններ անելու համար: Նախարարի խոսքով` ՔԿՀ-ում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալու եւ այդ նպատակով ՔԿՀ-ներում գտնվող անձանց պետք է ապահովել կրթություն ստանալու, աշխատելու, հոգեւոր եւ մշակութային զարգացման, ինչպես նաեւ արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամարպնդման հնարավորությունը եւ այս նպատակին հասնելու համար հետեւելու են միջազգային փորձին: Ռ. Բադասյանը հավելեց, որ ՔԿՀ-ներում տարիներ շարունակ եղած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից քրեական մշակույթի տարածման, մյուս կողմից՝ կոռուպցիայի համար: «Հավաստիացնում եմ, որ անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունից զատ, Կառավարությունը վճռական է ՔԿՀ կարողությունների զարգացման եւ ՔԿՀ ծառայության աշխատակիցների իրավունքների երաշխավորման եւ ՔԿՀ ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար»,-ասաց նա: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 680+
680+

Նմանատիպ նյութեր