211652_close_icon
views-count43754 դիտում article-date 22:32 09-11-2020

Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը մեկնել է Արցախ՝ մարտական հերթափոխի

[url=https://168.am/2020/11/09/1402503.html?fbclid=IwAR1RCJSiNb-lcmE2bhipxsRFnLL8Iu6A-i5X_fPb0xMi3MiU9Wc8u4fMi6o]168.am[/url]-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արցախ, ենթադրվում է՝ առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը՝ առաջնագծում գտնվող Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) աշխատակիցների վաշտի մարտական ոգին բարձր պահելու, նրանց հետ միասին հայրենիքի սահմանները պաշտպանելու: Նկատենք, որ ավելի վաղ առաջնագիծ էին մեկնել նաև Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի ղեկավարները: Ըստ ամենայնի, Արթուր Գոյունյանը մեկնել է Օմարի լեռները պաշտպանող պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին ընդդիմադիր, այժմ իշխանության համակիր Գագիկ Մելքոնյանի պաշտպանական գիծ, ուր, ի դեպ, գտնվում են նաև «Արթիկ», «Վանաձոր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պետերը: Վերջիններիս՝ առաջնագծից արված լուսանկարները պարբերաբար հրապարակվում են «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: Լուսանկարներից մեկում Գագիկ Մելքոնյանն է՝ 4 հիմնարկների պետերի հետ: Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/11/09/1402503.html?fbclid=IwAR1RCJSiNb-lcmE2bhipxsRFnLL8Iu6A-i5X_fPb0xMi3MiU9Wc8u4fMi6o]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր