3322 դիտում
16:09 25-12-2020
Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին
2020 թվականի դեկտեմբերի 23-ին առցանց եղանակով անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Ղրղզստանի քրեակատարողական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման Բյուրոյի, ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները։ Տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժինը։
Նիստում քննարկվել են ոլորտում իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակմանն ու փոխգործակցությանը, հանցավորության դեմ պայքարին, ահաբեկչության և ծայրահեղական բնույթի այլ բռնի դրսևորումների դեմ համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք կարևոր որոշումներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև քրեակատարողական հիմնարկներում Covid-19 կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներին։
Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2021 թվականին՝ Ղրղզստանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1024 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
697 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար