Այսօր լրանում է «Լուժնիկիի» ողբերգության 37-րդ տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Մոսկվայի «Սպարտակի» ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1982թ. հոկտեմբերի 20-ին «Լուժնիկի» ստադիոնում զոհվածների հիշատակին:
Արարողությանը մասնակցել են ակումբի գլխավոր տնօրեն Թոմաս Ցորնը, գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն, թիմի խաղացողները:
«Լուժնիկի» ստադիոնում ողբերգությունը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Գավաթի 1/16 եզրափակիչ փուլի «Սպարտակ»-«Հարլեմ» խաղի ընթացքում:
Խաղավերջում տրիբունաներում հրմշտոց է սկսվել, որի արդյունքում զոհվել էր 66 հոգի, հիմնականում՝ երիտասարդներ: Ողբերգության փաստը խորհրդային իշխանությունները թաքցրել էին հանրությունից, մինչև 1989 թվականը, երբ այդ մասին մամուլում հրապարակումներ եղան: