9051 դիտում
09:23 24-04-2018
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը
Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը:
Վաղ առավոտից մարդիկ սկսել են այցելել Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրին։
Հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին: 1892-1923 թվականներին Համիդյան Թուրքիան, այնուհետև երիտթուրքերի կառավարությունը զանգվածային տեղահանության են ենթարկել և բնաջնջել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Գլխատվել է մտավորականությունը. 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, վիճակագրական տվյալների համաձայն` Օսմանյան կայսրությունում կոտորվել է 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։
1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:
Նմանատիպ նյութեր
5055 դիտում
10:24 01-03-2019
Այսօր լրանում է 2008 թ. մարտի 1-ի ոճրագործության 11–րդ տարելիցը
6043 դիտում
21:34 20-10-2019
Այսօր լրանում է «Լուժնիկիի» ողբերգության 37-րդ տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6081 դիտում
18:32 19-01-2020
Այսօր լրանում է զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան 6-րդ տարելիցը