6087 դիտում
18:32 19-01-2020
Այսօր լրանում է զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան 6-րդ տարելիցը
Այսօր լրանում է զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան 6-րդ տարելիցը:
Նրա մարտական ընկեր, այժմ Գետափի համայնքապետ Շիրակ Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում հիշել է այդ օրը․
«2014 թվականի հունվարի 19-ին մարտական հերթապահություն էինք իրականացնում ԼՂՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան` Ջրաբերդ ուղղությամբ։
Ամեն ինչ հանգիստ էր, տարօրինակ լռություն էր տիրում սահմանի ողջ երկայնքով։
Արդեն ժամը 23 անց 45 էր լսվեցին հակառակորդի կրակոցներ 1...2... միանգամից վազեցի ներս կապնվեցի տղեքի հետ ասացին դիվերսիոն հարձակում է, բարձր գոռացի և մեր վաշտի հրամանատարը անմիջապես վազեց դիրքի ուղղությամբ... կրակոցները սկսեցին շատանալ... դիրքը կապի դուրս չէր գալիս.. մոտ կես ժամ անց կապի դուրս գալով ասեցին Արմենը ընկավ մեր ավանցի Արմենը չկա...
Չէ Արմենը կա ու միշտ մեր հետ ա!
«Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են»
Արմեն Հովհաննիսյան»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Այդ պարգևին արժանացած զինվորների մեջ նա ամենաերիտասարդն էր:
Հունվարի 28-ին ՀՀ նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողների՝ Արիության մեդալով, ևս չորսին՝ Մարտական ծառայության մեդալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1776 դիտում
19:04 21-02-2014
Բակո Սահակյանն ընդունել է հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներին
1514 դիտում
18:02 14-07-2021
Այսօր լրանում է կապիտան Սոս Էլբակյանի մահվան տարելիցը