211652_close_icon
views-count47665 դիտում article-date 17:53 20-10-2019

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են Mercedes-ը, Kia Forte-ն, Opel-ն ու 06-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 48-ամյա Արսեն Սարգսյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 XG 020 համարանիշի, 40-ամյա Արտակ Բազազյանի վարած Mercedes E 240 մակնիշի 51 GG 550 համարանիշի, 28-ամյա Գևորգ Հարությունյանի վարած Kia Forte մակնիշի 36 DG 275 համարանիշի և 42-ամյա Արմեն Բալյանի վարած Opel Vectra մակնիշի 34 TO 958 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր