211652_close_icon
views-count1489 դիտում article-date 22:33 18-10-2019

Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովենիայի նախագահին

Հոկտեմբերի 16-ին Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորին (Borut Pahor)։ Բորուտ Պախորը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։ Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ներառյալ՝ երկրում ընթացող բարեփոխումները: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործաղությունների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր