211652_close_icon
views-count2682 դիտում article-date 16:34 18-10-2019

Լարված իրավիճակի պատճառով «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը հետաձգվեց

Հոկտեմբերի 26-ին Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը պաշտոնապես հետաձգվեց: Խաղը չի կայանա հոկտեմբերի 26-ին Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/10/18/barca-real1/1027437]Armsport.am[/url]-ը: Լա լիգայի մրցութային հանձնաժողովը նման որոշում է կայացրել՝ ելնելով Բարսելոնայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններից: Պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ հանդիպման նոր օրը կորոշվի ու կհայտարարվի մինչև հոկտեմբերի 21-ը: Ավելի վաղ կողմերը հրաժարվել էին մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն անցկացնել Մադրիդում: Ժամեր առաջ Իսպանիայի Ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան երաշխավորեց հանդիպման անցկացման պարագայում ֆուտբոլիստների ու երկրպագուների անվտանգությունը: Ամեն դեպքում Լա լիգան որոշում կայացրեց խաղը հետաձգելու: Նշենք, որ վերջին օրերին Բարսելոնայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում, կապված այն բանի հետ, որ Իսպանիայի գերագույն դատարանը ինը կատալոնացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների ազատազրկման ենթարկեց՝ 2017-ին անկախության հանրաքվե անցկացնելու գործով:

Նմանատիպ նյութեր