211652_close_icon
views-count1228 դիտում article-date 16:12 18-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ա.Վեգների և Սեբաստիայի փողոցների խաչմերուկի մոտ թիվ 12 երթուղու ավտոբուսի վարորդի արգելակման հետևանքով 36-ամյա ուղևորը ավտոբուսի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Կիլիկիայի փողոցի խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. հոկտեմբերի 14-ին «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցում բախվել է պատին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի-Քարվաճառ ճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու և Թևոսյան փողոցների խաչմերուկում բախվել է ճամփեզրի բետոնե պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 05.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 222-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել է դաշտում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր