211652_close_icon
views-count2049 դիտում article-date 22:32 17-10-2019

Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Բադասյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր մակարդակներում սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել բարեկամ ժողովրդին Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու կապակցությամբ: Ռուստամ Բադասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահությամբ անցկացված «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին քննարկված հարցերն ու նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և անդրադարձել փոխադարձ իրավական օգնությանը վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին համագործակցությունն ու շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նմանատիպ նյութեր