211652_close_icon
views-count710 դիտում article-date 17:13 17-10-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 16-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, ծեծի՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենք կրելու, սպանության սպառնալիքի, կատարողական թերթի պահանջների կատարմանը խոչընդոտելու, ինքնիրավչության ու թմրամիջոցի մաքսանենգության 1-ական դեպքեր։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների 2-ական դեպքեր։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր