211652_close_icon

Դավիթ Հարությունյանը ժամը 1500 դոլարով ծառայություն է մատուցում ՀԿԵ-ին. «Ժամանակ»

views-count16599 դիտում article-date 09:13 17-10-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է, և հիմա նրանք առանձին են իրավաբանական գործունեություն իրականացնում: Մասնավորապես՝ Հարությունյանը ժամը 1500 դոլար վարձավճարով իրավաբանական խորհրդատվություն է մատուցում Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությանը, որը այս պահին զբաղված է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը լուծարելով: Ստացվում է, որ Հարությունյանը ներկայացնում է օտարերկրյա ընկերության շահերը ընդդեմ Հայաստանի կառավարության, և հաղթելու դեպքում էլ իր իրավաբանական ծառայությունները պետք է վճարվեն Հայաստանի բյուջեից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր