211652_close_icon
views-count118601 դիտում article-date 23:21 16-10-2019

Համացանցում հայտնվել է MMA մարտիկ Ռասուլ Միրզաևի դաժան ծեծի տեսագրությունը. 18+

Eurosport-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկում MMA մարտիկ Ռասուլ Միրզաևին: Դեպքը տեղի է ունեցել 2016-ի ձմռանը, և ծեծողները՝ հեռուստաալիքի տվյալներով, կարող էին լինել UFC վարկածով ներկայիս չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ընկերներն ու նույնիսկ ազգականները: Արյունլվիկ եղած մարզիկին ծեծել են բիտաներով և շղթաներով, այդ ամենը նկարահանելով բջջային հեռախոսով: Ըստ Eurosport-ի, ամեն ինչ սկսվել է մոսկովյան գիշերային ակումբներից մեկում, որտեղ ժամանակ անցկացնելիս է եղել UFC-ի իռլանդացի չեմպիոն Քոնոր Մակգրեգորի ընկերը՝ Արտյոմ Լոբովը: Նրան են մոտեցել Հաբիբի երկրպագուները և վիճաբանություն սկսել՝ հայտարարելով, որ Քոնորը վախկոտ է և վախենում է մարտի դուրս գալ: Միրզաևը վեճին միջամտել է Լոբովի օգտին և զանգվածային ծեծկռտուք է սկսվել: Ավելի ուշ մի քանի հոգի ներխուժել են Միրզաևի բնակարան և հաշվեհարդար են տեսել: Նրանք ծեծել են մարտիկին, կրակել օդամղիչ հրացանին և վիրավորել նրան, ստիպել ներողություն խնդրել: Հարձակումը տեղի է ունեցել 2016-ի դեկտեմբերի 31-ին, մեղավորներն առ այսօր չեն պատժվել: Նշենք, որ 2011 թվականին Միրզաևը սպանել է 19-ամյա ուսանող Իվան Ագաֆոնովին և մեկ տարի մեկուսարանում մնալուց հետո ազատ արձակվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր