Համացանցում հայտնվել է MMA մարտիկ Ռասուլ Միրզաևի դաժան ծեծի տեսագրությունը. 18+
Eurosport-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկում MMA մարտիկ Ռասուլ Միրզաևին: Դեպքը տեղի է ունեցել 2016-ի ձմռանը, և ծեծողները՝ հեռուստաալիքի տվյալներով, կարող էին լինել UFC վարկածով ներկայիս չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ընկերներն ու նույնիսկ ազգականները:
Արյունլվիկ եղած մարզիկին ծեծել են բիտաներով և շղթաներով, այդ ամենը նկարահանելով բջջային հեռախոսով:
Ըստ Eurosport-ի, ամեն ինչ սկսվել է մոսկովյան գիշերային ակումբներից մեկում, որտեղ ժամանակ անցկացնելիս է եղել UFC-ի իռլանդացի չեմպիոն Քոնոր Մակգրեգորի ընկերը՝ Արտյոմ Լոբովը: Նրան են մոտեցել Հաբիբի երկրպագուները և վիճաբանություն սկսել՝ հայտարարելով, որ Քոնորը վախկոտ է և վախենում է մարտի դուրս գալ: Միրզաևը վեճին միջամտել է Լոբովի օգտին և զանգվածային ծեծկռտուք է սկսվել:
Ավելի ուշ մի քանի հոգի ներխուժել են Միրզաևի բնակարան և հաշվեհարդար են տեսել: Նրանք ծեծել են մարտիկին, կրակել օդամղիչ հրացանին և վիրավորել նրան, ստիպել ներողություն խնդրել:
Հարձակումը տեղի է ունեցել 2016-ի դեկտեմբերի 31-ին, մեղավորներն առ այսօր չեն պատժվել:
Նշենք, որ 2011 թվականին Միրզաևը սպանել է 19-ամյա ուսանող Իվան Ագաֆոնովին և մեկ տարի մեկուսարանում մնալուց հետո ազատ արձակվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
— Drafts 2.0 (@drafts_2) October 15, 2019