1509 դիտում
18:28 16-10-2019
Հակոբ Սերոբյան․ Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում տեղի ունեցած մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
«Աշխարհի առաջնության առաջին օրվանից գոհ եմ, մեզ պետք էր եզրափակիչ անցնել և այնտեղ պայքարել։ Մասնակցում էին 250 մարմնամարզիկներ, մեր տղաները հանդես էին գալու ամենավերջինը, և մեզ համար բոլոր հաշվարները պարզ էին։ Արթուր Դավթյանի դեպքում ռիսկի չգնացի, թեթևացրի վարժությունները, քանի որ, հնարավոր է, ցատկի ժամանակ ընկներ ու ուղեգիր չունենար, մոտ 2 բալով վարժությունը հեշտացրի։
Արթուր Թովմասնյանի առաջադրանքը եզրափակիչ դուրս գալն էր։ Նա 8-րդ տեղով մտավ եզրափակիչ՝ ընդամենը 3 տասնորդական զիջելով առաջին տեղին։
Հարություն Մերդինայանն արեց այն, ինչ պետք էր, բայց նրա մրցակիցներն աճել են, բացի այդ, մրցավարները շատ խիստ էին դատում՝ չնայած չեն եղել խտրականություններ, բոլորին էլ խիստ են դատել, կային շատ լուրջ երկրներ, որոնք օլիմպիական ուղեգրեր չնվաճեցին։ Եթե Արթուր Թովմասյանն օղակների վարժության եզրափակչում քայլ չաներ, ապա կդառնար աշխարհի չեմպիոն, բայց նա քայլ արեց։ Արթուրի ծունկը վիրահատված է և, երևի, կա հոգեբանական խնդիր, ինչ-որ վախ կա վայրէջքի ժամանակ»,- ասաց մարզիչը:
Խոսելով այլ օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորությունների մասին՝ Հակոբ Սերոբյանը նշեց, որ շանսեր կան, բայց ոչ մեծ։
«Եվրոպայի առաջնությունը, որի ժամանակ մեկ ուղեգիր խաղարկվելու է, անցկացվելու է Բաքվում և դժվար թե մասնակցնեք, նաև աշխարհի գավաթի խաղարկության 2 փուլ է այնտեղ անցկացվելու: Չնայած Եվրոպական ֆեդերացիայի նախագահը մեզ անվտանգության երաշխիքներ է տվել, սակայն տրիբունաներում երկրպագուների պահվածքն անկանխատեսելի է»,- հայտնեց մարզիչը։
Վերջում Հակոբ Սերոբյանն ասաց, որ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը կմասնակցի հենցատկի վարժությունում, իսկ իր՝ Տոկիո-2020-ում մրցավար աշխատելու մասին դեռ հստակ տեղեկություններ չկան. դա պարզ կլինի Գերմանիայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությունից հետո։
Նմանատիպ նյութեր
4680 դիտում
17:59 25-12-2017
Հակոբ Սերոբյան. Ափսոսում եմ միայն, որ Արթուր Թովմասյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ չնվաճեց
1107 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
4670 դիտում
17:51 25-09-2017
Հակոբ Սերոբյան. Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը կլինի բազմամարտի եզրափակչում
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
871 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող