211652_close_icon
views-count1553 դիտում article-date 14:20 16-10-2019

Կանխվել են արգելված իրերի փոխանցումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Դ.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի զուգարանից: Հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ լվացարանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային 1 փաթեթ, որում եղել է թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 0.4 գր քաշով, 2 բաժին սպիտակ, փոշենման զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին: Հայտնաբերվածի բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախորդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկության ենթարկելով ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ն.-ին տեսակցության եկած մորը, որդու համար նախատեսված հողաթափի միջից հայտնաբերել են 40.000 ՀՀ դրամ և բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, իսկ գուլպայի միջից՝ հեռախոս: Ըստ քաղաքացուհու բանավոր հայտարարության՝ վերոնշյալ արգելված իրերը ցանկացել է փոխանցել որդուն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր