211652_close_icon
views-count1306 դիտում article-date 20:45 04-10-2019

Կանխվել է արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ից կալանավորված անձ Բ․Վ․-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ենթարկել են անձնական խուզարկության։ Արդյունքում վարտիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 340 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 3 զառ, 5 անհայտ ծագման դեղահաբ, 3 բաժանորդային քարտ։ Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Լ․ Մ-ի անվամբ քաղաքացի Ս․ Պ․-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 1 կգ քաշով շաքարավազ, որին խառնված է եղել թմրամիջոցին նմանվող, սպիտակ, կասկածելի զանգված։ Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր