211652_close_icon
views-count2381 դիտում article-date 15:51 16-10-2019

Միջադեպ օդանավակայանում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով և հայհոյանքներ տալու համար, բերման են ենթարկել 25-ամյա հաշվառողին և 46-ամյա մի երևանցու: Նյութերի նախապատրաստման ընթացքում գծային բաժին է հրավիրվել նաև երևանցի 25-ամյա մեկ այլ երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված վայրում վիճաբանել է հաշվառողի հետ, որը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր