211652_close_icon
views-count1598 դիտում article-date 15:16 15-10-2019

Թմրամոլության դեմ պայքարի դրվագ Չարենցավանում

Հոկտեմբերի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի Մշակույթի տան հետնամասում գտնվող կիսակառույց շինությունում թմրանյութ են պատրաստում և օգտագործում: Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նշված վայրից բաժին բերման են ենթարկվել Չարենցավանի բնակիչներ 66-ամյա, 53-ամյա և 45-ամյա տղամարդիկ: Վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են հեղուկներ, նյութեր, ներարկիչներ: Բերման ենթարկվածներից ավագը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն, նախատեսված են դեզոմորֆին տեսակի թմրանյութ պատրաստելու և օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր