1580 դիտում
10:13 15-10-2019
ՀՅԴ-ն իր գործունեությունը սկսում է Արցախի՞ց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի դաշնակցականներից փորձեց պարզել հետևյալ հարցը՝ որքանով են հավաստի տեղեկությունները այն մասին, որ ՀՅԴ-ն այժմ իր հիմնական գործունեությունը սկսում է Արցախից: «Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ ևս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով»,- ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:
Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի` ՀՀ իշխանությունների հասցեին արած հայտարարությանը` դաշնակցական Ա. Սարգսյանն ասել է` ովքեր փորձեն նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջև սեպ խրել, ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը:
Հիշեցնենք՝ ՀՅԴ ակտիվանալու մասին լուրերն առաջինը չեն, մինչ այս էլ նրանք ակտիվ քաղաքական աշուն էին խոստանում, ինչին ի դեպ «Ժողովորդ» օրաթերթն անդրադարձել է: Բայց մինչ օրս որևէ տեղաշարժ չկար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1405 դիտում
15:15 31-08-2021
ՀՅԴ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի Արցախի գրասենյակը
3529 դիտում
09:37 11-03-2017
ՀՀԿ և ՀՅԴ կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ քրգործ չի հարուցվել. ՀՅԴ-ականները չեն բողոքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
529 դիտում
08:55 23-04-2024
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»