211652_close_icon
views-count3433 դիտում article-date 18:10 12-10-2019

Սուրեն Պապիկյան. Չեմ պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

«Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունն ավարտին հասցվելու է: Այս մասին այսօր Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարանում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» խորագրով ներդրումային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հայտնում է Tert.am-ը: «Մենք կարողացել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ գործարարը կարող է գալ և լսել Կառավարության անդամների պատասխաններն իր հուզող հարցերի համար: Մյուս կողմից՝ անձը, որը կարող է բիզնես միտք հղացնել, կարողանում է միտքը կիսել հանրության հետ և գտնել դրա համար ներդրող»,- նշեց նա և հավելեց, որ այս ֆորմատի նպատակն այն է, որ գործարարները համախմբվեն ու լսեն ծրագրերը, որից հետո կկարողանան ներդրումներ կատարել: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր