1905 դիտում
16:00 11-10-2019
Գործարկվել է EU4Armenia հարթակը. ելույթ են ունեցել նախարարն ու ԵՄ դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության և համագործակցության շրջանակի, Հայաստանի տարբեր ոլորտներում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի, ծրագրերի շահառուների վերաբերյալ տեղի ունեցավ EU4Armenia համապարփակ հարթակի պաշտոնական ներկայացումը:
EU4Armenia.am-ը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով, որը ներկայացնում է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը և Եվրոպական միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը` ըստ մարզերի և համայնքների: Հարթակը նոր գործիք է, որն առցանց մեկտեղում է այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է ԵՄ-ն Հայաստանի համար:
Շնորհավորելով և ողջունելով ԵՄ դեսպանին, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահին, դեսպաններին և մյուս հյուրերին՝ Հակոբ Արշակյանն իր ելույթում նշել է, որ հասարակության առաջ հաշվետվողականությունը, թափանցիկությունը առաջնահերթություն են Հայաստանի կառավարության համար:
«Այդ առումով նորաստեղծ այս պլատֆորմը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու, թե հատկապես ո՞ր ծրագրերն են իրականացվում, ինչպիսի՞ առաջընթաց ունեն, ի՞նչ արդյունավետություն են ապահովում: Հատկապես կարևորելով ծրագրերի իրականացման թափանցիկությունը՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կարող ենք թե՛ ֆունկցիոնալ, թե՛ ծրագրային առումով զարգացնել այն, և համագործակցությունը ԵՄ-ի հետ դարձնել ավելի արդյունավետ»,-նշել է նախարարը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Հայաստանի համար Եվրամիությունը նույնն է, ինչ Հայաստանը Եվրամիության համար: Մենք կարող ենք արդյունավետ փոխազդել միասին: Մեկնարկած էլեկտրոնային պլատֆորմը կոչված է բարձրացնելու ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը Հանրապետությունում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այդ գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելու համար », - ասել է դեսպանը՝ հավելելով, որ կայքը պարունակում է բոլոր տեղեկությունները Հայաստանում ԵՄ գործունեության ուղղությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպանություններից, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից և դրանց շահառուներից:
[b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2657 դիտում
12:05 21-03-2022
Գործարկվել է կատարողական վարույթների «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4106 դիտում
17:18 11-08-2017
Գործարկվել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների transport.yerevan.am հանրային փոխգործակցության հարթակը
1643 դիտում
20:58 08-07-2019
Դեպի ուղիղ ժողովրդավարություն. գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակը
Այս բաժնից
463 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին
676 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
463 դիտում
19:24 14-11-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը