211652_close_icon
views-count26422 դիտում article-date 23:13 10-10-2019

Նոր մանրամասներ՝ երեկ Գյումրիում՝ թիվ 15 դպրոցում, ռումբի տեղադրման ահազանգի փաստով. զանգահարողները եղել են նշված դպրոցի աշակերտներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ շնորհիվ պարզել են երեկ՝ հոկտեմբերի 9-ին՝ ով և որ հեռախոսից է զանգ ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Քութաիսյան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է կատարողների ինքնությունը։ Նրանք են՝ նշված դպրոցի սաներ Ս. Ն-ն, Ն. Ղ-ն և Գ. Բ-ն, ովքեր ներկայացվել են ոստիկանություն, որտեղ էլ հայտնել են, որ դասապրոցեսները ընդհատելու նպատակով դպրոցի առաջին հարկից Գ. Բ-ն վերցրել է Ն. Ղ-ին պատկանող բջջային հեռախոսը և զանգահարել 1-02 ու հայտնել, որ դպրոցում ռումբ է տեղադրվել։ Երեխաները հանձնվել են ծնողներին, փաստի առթիվ էլ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրասվում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/09/1137369/?fbclid=IwAR2r_9g-KrmFJ0yoVz9AlfxjQdn0Xywx0-kcQJLbMljacDoRF2tEbOORW44]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 9-ին ահազանգ էր ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որ Գյումրի քաղաքի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և տարածքային բաժնի ծառայողները: Ահազանգի մասին տեղեկությունը փոխանցվել էր նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն: Ոստիկանությունը պարզում էր ահազանգողի ինքնությունը և արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դպրոցի 250 աշակերտներն ու ուսուցչական ողջ կոլեկտիվը տարհանվել էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր