211652_close_icon
views-count7314 դիտում article-date 23:32 09-10-2019

«Daily mail», «Reuters», «Metro» և այլն... Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցը հայտնվել է հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցն ու դրա մանրամասները գրավել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը: «[url=https://armenpress.am/arm/news/991121.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղի և իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի այցին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսին են «Daily mail»-ը, «Reuters»-ը և այլն: «Daily mail»-ը ներկայացրել է Քարդաշյան քույրերի այցի գրեթե բոլոր մանրամասները: Լրատվամիջոցն անդրադարձել է Քիմ և Քորթնի Քարդաշյանների ընդունելությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն: [img]https://st0.shamshyan.com/editor/0199920001570647958846954.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0192468001570647975292377.jpg[/img] Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցին անդրադարձել են նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Metro» պարբերականը: [img]https://st0.shamshyan.com/editor/0277818001570647999703285.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0004654001570648023367878.jpg[/img] «The Straits Times»-ի, «E news»-ի, «Evening standart»-ի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Քարդաշյանն իր երեխաներին մկրտել է Էջմիածնում: Քարդաշյան քույրերի այցի մանրամասները հայտնվել են նաև «Daily Star», «Euroweb», «People» և այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: [img]https://st0.shamshyan.com/editor/0208205001570648072329496.jpg[/img] Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովին: Հեռուստաաստղը և նրա քույրը Հայաստան կատարած այցի ընթացքում նաև հասցրել են իրենց երեխաներին մկրտել Էջմիածնում:

Նմանատիպ նյութեր