211652_close_icon
views-count19341 դիտում article-date 09:57 26-06-2018

Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում դիմահարդարման պարագաների խանութ է բացել․ The Daily Mail․

Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի առևտրի կենտրոններից մեկում բացել է իր խանութ-սրահը, հայտնել է [url=http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-5877787/Kim-Kardashian-shows-chest-new-image-plugs-LA-pop-shop.html]The Daily Mail[/url]-ը: Սակայն, ի՞նչն է խանութ-սրահի առանձնահատկությունը, այն բաց է ինչպես տաղավարը, այսինքն՝ հունիսի 20-ից մինչև հուլիսի 27-ը: Քիմն այդ ժամանակահատվածի համար պլանավորում է վաճառել իր արտադրանքի կոսմետիկայի՝ շրթներկեր, ստվերաներկեր և այլ կոսմետիկայի պարագաներ ողջ տեսականին: Ռեալիթի շոուի աստղը որոշել է անակնկալ մատուցել և ներկայ գտնվել իր խանութի բացմանը՝ ի ուրախություն իր երկրպագուների: 37-ամյա հայուհին, ի դեպ, օրերս պատմել է իր զգացողությունների մասին, երբ նա իրեն կողոպտելուց երկու տարի անց վերադարձել էր Փարիզ: «Շատ զգացմունքային ճամփորդություն էր։ Ես շատ հանգիստ էի, քանի որ փորձս ինձ ստիպում է շատ բաների այլ դիտակետից նայել։ Զուտ հոգեպես ինձ համար բարդ չէր, նույնիսկ ինչ-որ չափով թարմանում ես, երբ առերեսվում ես քո վախին։ Ես անիմաստ եմ համարում մշտապես դեպրեսիվ վիճակում գտնվելը, ես միշտ առաջ եմ գնում; Ես իմ մանտրան ունեմ՝ զգա ու անցիր առաջ»,- նշել է Քիմը։

Նմանատիպ նյութեր