211652_close_icon
views-count28796 դիտում article-date 19:53 09-10-2019

Ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է ուռենուն, այնուհետև՝ սննդի օբյեկտի փայտե պարսպին. զրուցարանում նստած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 GR 295 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ուռենուն և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել «Հայկական խոհանոց» անունը կրող շինության փայտե պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Հայկական խոհանոց»-ի տարածքի բացօթյա զրուցարանում (беседка) նստած քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է« Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Կյանքի գյուղապետը։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Հայկական խոհանոց»-ի աշխատակիցները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածաներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վարորդն էլ ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի մեղավորը եղել է ինչ-որ բեռնատար, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար։ Ոստիկանությունը պարզում է՝ վարորդի հայտնած տեղեկությունը, արդյո՞ք, համապատասխանում է իրականությանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր