2007 դիտում
17:41 09-10-2019
Նուբարաշենում բացվել է տարեցների խնամքի ցերեկային կենտրոն՝ բարեգործական ճաշարանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանում ներկա են գտնվել «Տարեցների խնամքի ցերեկային կենտրոն»-ի բացմանը:
«Նուբարաշենի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տարածքում գտնվող շինությունը 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել էր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին՝ կենտրոն հիմնելու համար: Շինության նորոգումը հնարավոր է դարձել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու ֆրանսիական Առնուվիլի քաղաքապետարանի համագործակցությամբ և ֆինանսական աջակցությամբ:
Ի դեպ, Նուբարաշենն ու Առնուվիլը համագործակցում են գործընկերության հուշագրի շրջանակում, իսկ այս գաղափարի իրականացմանը նպաստել է նաև ծնունդով նուբարաշենցի, ներկայում՝ Առնուվիլի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:
Կենտրոնի և կից գործող բարեգործական ճաշարանի հիմնական նպատակն է աջակցել տարեց, հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց՝ ապահովելով նաև տաք սնունդով: Հաստատության հատուկ որակավորված մասնագետները տարեցներին կմատուցեն առողջապահական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ, կապահովվի նրանց ժամանցն ու որոշակի զբաղվածությունը:
Թվով մինչև 80 շահառուների համար կառուցված տարեցների խնամքի ցերեկային կենտրոնը՝ բարեգործական ճաշարանով հանձնվել է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի շահագործմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
15:15 23-09-2020
«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է նոր «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնը
Այս բաժնից
1057 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1204 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն