1196 դիտում
15:24 02-05-2022
Արցախի պետնախարարը մասնակցել է «Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն»-ի հնգամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 2-ին մասնակցել է «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ին կից ստեղծված «Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն»-ի հնգամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Իր խոսքում կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նշել է, որ ԱՀ կառավարության, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ աջակցությամբ ստեղծված կենտրոնն Արցախում գործող եզակի այն կառույցն է, որտեղ երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման ուղղությամբ մասնագիտական աշխատանքներ են կատարվում՝ ապահովելով ներառական կրթություն և ընձեռելով հանրային կյանքին ինտեգրվելու հնարավորություն:
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին կատարած մեծածավալ աշխատանքների համար, վստահեցրել, որ այն այսուհետ ևս գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
Այցի ընթացքում պետական նախարարը ծանոթացել է վերանորոգված կենտրոնի շենքային պայմաններին, շնորհակալություն հայտնել անձնակազմին հոգատար և սրտացավ աշխատանքի համար:
Միջոցառմանը ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր
2007 դիտում
17:41 09-10-2019
Նուբարաշենում բացվել է տարեցների խնամքի ցերեկային կենտրոն՝ բարեգործական ճաշարանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1021 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2811 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
958 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում