211652_close_icon

Ուզբեկ մարզիկը Գրոզնիում MMA մենամարտից հետո մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6953 դիտում article-date 16:57 09-10-2019
Խառը մենամարտերի ուզբեկստանցի մարզիկ Բեկզոդ Նուրմատովը Ռուսաստանի Գրոզնի քաղաքում կայացած Absolute Championship Akhmat 100 մրցաշարում՝ ռուսաստանցի Բեսլան Իսաևի հետ մենամարտից երեք օր անց մահացել է: Մենամարտում, որը ընթացել է մինչև վերջ՝ 15 րոպե, 3 ռաունդ, մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է ռուսաստանցուն: Սակայն մարտից հետո Նուրմատովը կաթված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկների պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել չի հաջողվել: Նուրմատովի ազգականները հայտնել են, որ մարզիկը հուղարկավորվելու է Ուզբեկստանում: Նուրմատովը 27 տարեկան էր, MMA-ում 13 մենամարտ էր անցկացրել, որոնցից 11-ում հաղթանակ էր տարել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր