1868 դիտում
09:50 09-10-2019
Ծառահատումները շատացել են, վառելափայտը՝ թանկացել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում վերջին գոնե 30 տարվա ընթացքում բավականին առանցքային նշանակություն ունեցող հարցերից եղել և շարունակում է մնալ ապօրինի ծառահատումների թեման։ Սա մի խնդիր է, որ երկրի համար ունի կենսական նշանակություն, քանի որ գործ ունենք բազմակողմ խնդրի հետ. մի կողմից առկա է սոցիալական խնդիր՝ ՀՀ մի շարք մարզերում (Լոռի, Տավուշ, Սյունիք) վառելիքի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ փայտը, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական։
ՀՀ գործող իշխանություններն ի սկզբանե ծառահատումների հարցին, կարծես թե, շատ խիստ են վերաբերվում, սակայն ապօրինի ծառահատումները շարունակվում են։
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ըստ ոլորտի ներքին տեղեկատվության, 2019-ին հատված ծառերի թիվն արդեն իսկ 3000-ին մոտ է, մինչդեռ 2017-ին այն կազմել է մոտ 700, իսկ 2018-ին՝ մոտ 1000 ծառ։
Ի դեպ, մեր տեղեկություններով, փայտի 1 խմ-ի գինը տատանվում է 15000-20000 դրամի սահմաններում՝ նախկին 10000-ի փոխարեն, սակայն, միևնույն է, գյուղացիները ստիպված են նույնիսկ այդ գնով ձեռք բերել վառելափայտ՝ ձմռանը նախապատրաստվելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
23893 դիտում
10:08 28-06-2016
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Տավուշի մարզում վառելափայտը տեղափոխում են «այլ կերպ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1253 դիտում
23:06 29-05-2014
Ապօրինի ծառահատումները նվազել են. տեսանյութ
2995 դիտում
16:50 12-12-2016
Ապօրինի ծառահատումները 9.88մլն.դրամ ընդհանուր գումարի վնաս են հասցրել շրջակա միջավայրին
Այս բաժնից
877 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
790 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»