211652_close_icon
views-count2836 դիտում article-date 16:50 12-12-2016

Ապօրինի ծառահատումները 9.88մլն.դրամ ընդհանուր գումարի վնաս են հասցրել շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 05-09.12.2016թթ.ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 9.88մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 280.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 9.88մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմիցՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 186 հատ ծառերի ապօրինի հատում և հաշվարկվել է 9573.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 81 ծառի վերաբերյալ հաշվարկված 6200.0հազ.դրամ վնասի տվյալներն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին հետագա ընթացք տալու համար: Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվելէ50.0հազ.դրամ գումարիվարչականտուգանքի որոշումև հաշվարկվել է 101.25հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման 2 դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբկայացվելէ130.0հազ.դրամ ընդհանուր գումարիվարչականտուգանքի 2 որոշում: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում ևհաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվելէ50.0հազ.դրամ գումարիվարչականտուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբկայացվելէ50.0հազ.դրամ գումարիվարչականտուգանքի որոշում ևհաշվարկվել է 205.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 393 հատ /221.7կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ /դեկտեմբերի 1-ից` 644հատ/515կագ//, Սևանա լճից դուրս են հանվել ձկնորսական ցանցեր և այնտեղ առկա ձկները՝ Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 163 հատ (105.0 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, Երևանի «Ն.Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարան, Երևանի N1 տուն ինտերնատ և Հայ առաքելական եկեղեցի: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի արդյունքումառգրավվել է 142 հատ /65.5կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ, Երևանի «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ և «Երևանի N1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Կոտայքիտարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 48 հատ /32.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 30 հատ /12.2կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ: Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 10 հատ /7.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Նմանատիպ նյութեր