211652_close_icon
views-count27048 դիտում article-date 22:22 08-10-2019

Արտառոց դեպք հանրապետությունում. «Մասիս» ֆուտբոլային ակումբի խաղացողներն ու մարզամրցումների մասնակիցը կասկածվում են պայմանավոված խաղ կազմակերպելու մեջ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 17-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որի «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը՝ նախնական համաձայնությամբ, կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու խաղադաշտով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվարոբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ նախաքննություն է կատարվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր